ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

ԱԺ մշտական հանձնաժողովները կլինեն 11-ը

ԱԺ մշտական հանձնաժողովները կլինեն 11-ը
19.12.2018 | 13:12

«Վերջնական որոշված է ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն դարձնել 11, որը կբաշխվի ըստ Դոնթի բանաձևի. մեծ ֆրակցիաներին՝ շատ, փոքրերին՝ քիչ: Սակայն հանձնաժողովների նախագահները դեռևս որոշված չեն: Նոր հանձնաժողովները լրացուցիչ ծախս են բյուջեի վրա, որովհետև հանձնաժողովի նախագահների ստատուսը նախարարի ստատուսին հավասարեցված է, աշխատավարձը՝ բարձր, սպասարկող անձնակազմ, «պադավատ», տեղակալ, որը նույնպես պետք է ապահովված լինի նման «բարիքներով»:

Դիտվել է՝ 2159

Մեկնաբանություններ